«Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ուրախ է, որ ակումբի ղեկավարները հրաժարվել են 46 մլն եվրոյի դիմաց Ֆրանսիայի ՊՍԺ-ին վաճառել Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվայի իրավունքները:
««Միլան»-ը մեծ նվեր ստացավ, երբ Բեռլուսկոնին հրաժարվեց ՊՍԺ-ին վաճառել Տիագո Սիլվայի տրանսֆերը: Մեր ակումբի նախագահի համար շատ դժվար էր նման որոշում կայացնել, սակայն այն մեզ անսահման ուրախացրեց: Իբրահիմովիչը նույնպես կշարունակի հանդես գալ «Միլան»-ի կազմում:
Կարելի է ասել, որ մեր թիմի կազմավորումն ավարտված է: Սակայն, քանի դեռ տրանսֆերային շուկան գործում է, անակնկալներ կարող են պատահել»,- ասել է Ալեգրին:





































