Նիգերիայի Կադունա նահանգում հունիսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչությունների և դրանց հաջորդած անկարգությունների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխնություններին: Reuters-ի տվյալներով՝ պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 19 մարդ: Բացի այդ, արտակարգ իրավիճակների ազգային գործակալությունից հայտնել են, որ վիրավորների թիվը գերազանցում է 100-ը:
Իմանալով ահաբեկչությունների մասին՝ քրիստոնյաներն արգելափակել են Նիգերիայի մայրաքաղաք Աբուջա տանող ճանապարհը և սկսել հարձակումներ գործել մուսուլմանի արտաքինով վարորդների վրա: Դանակներով զինված երիտասարդների խմբեր են նկատվել նաև Կադունա քաղաքում՝ նահանգի վարչական կենտրոնում:
Կադունայում տեղի ունեցած անկարգությունների հետո հայտնաբերվալ է 20 դիակ, որոնց մեծ մասը անճանաչելիության աստիճանի այրված են եղել:
Անկարգությունների պատճառ դարձած պայթյունները քրսիտոնեական տաճարներում տեղի են ունեցել հունիսի 17-ին: Դրանց պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել, սակայն իշխանությունները դրա իրագործման մեջ կասկածում են ծայրահեղական «Բոկո Հարամ» խմբավորմանը, որը նախկինում նույնպես նմանատիպ հարձակումներ է իրականացրել:
Կադունայի ահաբեկչություններից հետո մտցվել է պարետային ժամ:









































