Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

«Չխայտառակել ռեսպուբլիկան». պահանջում են երիտասարդ ֆիզիկոսները

Այսօր մի խումբ երիտասարդ ֆիզիկոսներ հայտարարություն են տարածել «Վերջ ապագիտական դեզինֆորմացիային» վերնագրով: «Վերջին շաբաթներին շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև` հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների:

Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ` հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված «փաստաթղթեր», որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ “Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике” արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ «կոսմոնաֆտիկան» տիեզերագնացությունն է, իսկ «աէրոնաֆտիկան»` օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև մենք չէ, որ պետք է ասենք, որ «Հայաստան обретет покой» արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են հանգուցյալների մասին:

Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վայրկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում աշխարհը բավականին այլ կլիներ, և, այլ բաների մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի «արանքում» ոչ-մի «X» մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում «տիեզերական ինքնաթիռ», առավել ևս` 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թե ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

Իբրև եզրակացություն՝ հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթեթ են, իսկ ինքը երբևէ չի սովորել (առավել ևս` Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ բուհի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև ոչ մի աստղ չի հայտնաբերել:

Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»,- նշված է հայտարարության մեջ:

Այն ստորագրել են Հայաստանի ավագ կուրսերում սովորող հետևյալ ֆիզիկոս ուսանողներն ու ասպիրանտները` Դանիել Իոաննիսյան, Նարինե Այվազյան, Անահիտ Սամսոնյան, Արտավազդ Մինասյան, Հովսեփ Ղազարյան, Արմեն Սաղաթելյան, Տիգրան Ծերունյան, Սեդա Սարգսյան, Թերեզա Վարդանյան, Արամ Կոստանյան, Անժելա Զոհրաբյան, Սասուն Ղիշյան, Մարգարիտ Հակոբյան, Մերուժան Քերոփյան, Տաթևիկ Վարդանյան, Նարեկ Գևորգյան, Դավիթ Փալանջյան, Մհեր Ազիզբեկյան, Արմեն Մանուկյան, Սիրարփի Մանուկյան, Նունե Մինասյան, Հռիփսիմե Մկրտչյան, Տիգրան Գրիգորյան, Գրիգոր Խաչատրյան, Վալերի Վարդանյան, Կարեն Մովսեսյան, Գուրգեն Պարոնյան, Սերգեյ Գրիգորյան, Վահան Ավագյան, Նվարդ Ղաղարյան:

Հայտարարությունը ստորագրել են նաև արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հետևյալ հայ ֆիզիկոսները` Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան), Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան), Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա), Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեյցարիա), Միքայել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա), Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա), Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում