Հայտնի դերասանուհի Քեմերոն Դիասը ճիշտ սնվելու մասին գիրք է գրել: Դիասը խիստ անհանգստացած է ամերիկացի դեռահասների շրջանում անորեքսիայի դեպքերի և սննդային այլ խանգարումների առնչությամբ: Այս մասին հայտնում է Kedem-ը:
Ընդունված չափանիշների ճնշման ներքո ավելի ու ավելի շատ աղջիկներ են գեղեցիկ կազմվածքի համար իրենց սովի մատնում:
Դերասանուհին իր գրքում փորձում է ապացուցել, որ նիհարությունը պարտադիր գեղեցկություն չէ: Գլխավորը առողջությունն է ու լավ տրամադրությունը, իսկ դրա համար անհրաժեշտ է լիարժեք սնվել, հատկապես ակտիվ աճի շրջանում:
Առողջ սնվելու մասին Քեմերոն Դիասի գիրքը պատրաստ է հրատարկման: Դեռևս հայտնի չէ, թե երբ գիրքը, որի անվանումը ևս հայտնի չէ, կլինի գրախանութներում:











































