Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ այսօր Փարիզում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես ոչ վաղ անցյալում կատարած իր տարածաշրջանային այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հանդիպման ժամանակ համանախագահները կողմերին առաջարկելու են հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ:









































