Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիա է անցել սիրիական բանակի հերթական գեներալը, որի անունը, սակայն, չի նշվում: Գեներալը Թուրքիայի սահմանը հատել է իր ընտանիքի հետ և տեղավորվել սիրիացի փախստականների համար նախատեսված Ափայդինի սահմանամերձ ճամբարում: Դրանով իսկ Թուրքիայում գտնվող սիրիացի գեներալների թիվը հասավ 10-ի:
Ընդհանուր առմամբ, Սիրիային մոտ ընկած թուրքական 4 նահանգներում ներկայումս գտնվում է մոտ 31,000 սիրիացի փախստական: Սիրիական վերջին իրադարձությունների պատճառով Թուրքիա են ժամանել ևս 177 սիրիացիներ, որոնցից 4-ը՝ վիրավոր:








































