ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարարին` ՕԵԿ-ի կողմից երաշխավորված, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանին: ՀՀ վարչապետն ասաց, որ Սամվել Թադևոսյանը իր գործի մասնագետն է, և հույս հայտնեց, որ նրա հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Վարդան Վարդանյանին արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ նախարարության կողմից աղետի գոտում իրականացվել են շատ կարևոր աշխատանքներ:
Իր հերթին Վարդան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանին և Սերժ Սարգսյանին, իսկ նորանշանակ նախարար Սամվել Թադևոսյանը նշեց, որ նախարարությունը կհաղթահարի իր առջև դրված բոլոր խնդիրները:









































