Մաստակ ծամելը կարող է նյարդայնացնել դիմացինին: Բացի այդ, ինչպես այժմ տեղեկացնում են հետազոտողները, դա կարող է նաև վատ անդրադառնալ հիշողության վրա:
Մեծ Բրիտանիայի Քարդիֆ համալսարանի փորձագետների հաղորդմամբ` այն մարդիկ, ովքեր մաստակ են ծամել, ավելի դժվարությամբ են հիշել որոշակի թվեր ու տառեր, քան նրանք, ովքեր սովորություն չեն ունեցել մաստակ ծամելու:
Հետազոտողները հավատում են, որ մաստակ ծամելու ժամանակ բերանի շարժումը ազդում է ուղեղի վրա:
Quarterly Journal of Experimental Psychology ամսագրում հրատարակված հետազոտությունը հակադարձել է նախկին ուսումնասիրությանը, ըստ որի` մաստակ ծամելը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա:
Ինչպես հաղորդում է Chicago Tribune-ը, հետազոտությունը մեկ անգամ ևս ապացուցում է, որ մարդիկ մեծ դժվարությամբ են միանգամից մի քանի գործողություն կատարում:








































