Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Յո՞ յերթաս… Սիվիլիթաս. Blog

Լրագրող Արմեն Դուլյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.

Մի անգամ Հայաստանի արտգործնախարարին հարցրի՝ «Մենք դեմոկրատական երկիր ե՞նք»։ Վարդան Օսկանյանը փաստեց՝ «Մենք ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին ենք…»։

Ինձ թվում է՝ մենք այդ ճանապարհին շատ շահավետ կանգառ ենք կատարել… Միշտ մնալ մի կետում, երբ Արևմուտքից քեզ բոլորը քաջալերում են, Ռուսաստանը` աջակցում, Իրանը` գոհ…

Բայց դա նաև ներքին կյանքում է շատ շահավետ կանգառ։ Խոսելով մարդու իրավունքների մասին, միշտ հիշեցնել, որ մարդը անսխալական չէ։ Ու իր սխալների համար ամեն րոպե կարող է պատժվել։ Կնայեմ քո սխալներին՝ նայած, թե դու ինձ ինչ աչքով ես նայում…

Կա՞ արդյոք Հայաստանում գեթ մի միամիտ մարդ, որը համոզված չլինի, որ Վարդան Օսկանյանին երբեք հարցաքննության չէին կանչի, եթե նա չքննադատեր Հայաստանի կառավարությանը։ Էդ քննադատությունը հիմնված է միանգամայն օբյեկտիվ փաստերի վրա՝ հանրապետականների կառավարման օրոք, խոստովանենք, մենք սկսել ենք ավելի վատ ապրել։ Խնդրում եմ, ընտրությունների թեման մի շոշափեք, դա շատ, շատ նուրբ թեմա է՝ եվրոպական բազմաթիվ պետությունների նախկինում իշխող կուսակցություններին է հետաքրքրում՝ ինչպես, ինչ ձևերով է հաջողվել տնտեսական աննախադեպ անկում արձանագրած քաղաքական ուժին համոզել սեփական ժողովրդին, որ քվեարկի իր օգտին… Մենք մեկուկես տասնամյակ առաջ «կարուսել» ունեինք, որի վրա անցյալ տարի նոր զարմացան ռուսաստանցիները, երևի մի տասնամյակ էլ կպահանջվի եվրոպացիներից հասկանալու համար, թե ինչպես կարելի է կոնկրետ փողի դիմաց կոնկրետ կուսակցություն ընտրել…

Բայց էդ սաղ հեչ… Պարզապես ապշեցնում է չարախնդությունը, երբ մարդիկ խոսում են Վարդան Օսկանյանի մասին… Այ դու, սրիկա, այն ժամանակ այսպիսինն էիր, դե հիմա վայելիր…

Նախկին մեկ այլ արտգործնախարար՝ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ նույնանման մեղադրանքերը՝ փողերը լվացքի մեքենայի միջոցով օրինականացնելու վերաբերյալ երբեք դատավճռի չվերածվեցին։ Համոզված եմ, որ չի լինի նաև այս անգամ… Պարզապես իշխանությունների նպատակը միանգամայն հստակ է՝ հորդորել Հայաստանի բոլոր քաղաքացիներին կարդալ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայական ողջ շքախումբը» վեպը՝ չկա մարդ, որի կյանքում կեղտ չի եղել, պարզապես պետք է կարողանալ հայտնաբերել այդ կեղտը… Կամ էլ հորինել…

Սա անցյալ դարի սկզբներում էր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում