Ինչպես ավելի վաղ news.armeniatv.com-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.20-ի սահմաններում ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի դեպի Սպիտակ քաղաքի կամարներ տանող ճանապարհահատվածում` բախվել էին «Գազել» մակնիշի 15 ԼՕ 530 և «Զիլ-53» մակնիշի 39 ԼՕ 387 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Երևանի բնակիչ` 37-ամյա Լալա Մելքոնյանը, Վանաձորի բնակիչներ` 73-ամյա Վիոլետա Անտոնյանը, 31-ամյա Սարգիս Բեկչյանը, 55-ամյա Գայանե Բեկչյանը և 26-ամյա Մոնիկա Չատինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սպիտակի բժշկական կենտրոն:
News.armeniatv.com-ի փոխանցմամբ` Վ. Անտոնյանը դեպքից 3 ժամ հետո մահացել է: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև փրկարարներն ու ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի











































