Ռոք երաժիժտ Օզզի Օսբորնի ընտանիքը քիչ առաջ հայտարարել է, որ իրենց որդին՝ Ջեքը հիվանդ է ցրված սկլերոզով:
26-ամյա Ջեք Օսբորնին ախտորոշել են այն բանից հետո, երբ նա կորցրել է աջ աչքի տեսողության 60 տոկոսը:
Օսբորնը հայտարարել է, որ որոշել է հանրայնացնել այս տեղեկությունը, որպեսզի հասարակության մոտ առավել մեծ ուշադրություն առաջացնի այս հիվանդության նկատմամբ:
Ցրված սկլերոզը՝ անբուժելի հիվանդություն է, որն ախտահարում է նյարդային համակարգը: Հիվանդության ախտանիշները կարող են լինել ժամանակավոր կուրությունը, կոորդինացվածության կորուստը և խոսակցական դժվարությունները:






































