Ճապոնիայի վարչապետ Էսիխիկո Նոդան հույս ունի վստահելի հարաբերություններ կառուցել ռուսական ղեկավարության հետ: Այս մասին նա հայտարարել է G20–ի գագաթնաժողով մեկնելու նախօրեին:
Ճապոնացի վարչապետի խոսքերով` ինքը մտադիր է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գալիք գագաթնաժողովի շրջանակներում:
«Շատ կարևոր է վստահելի հարաբերություններ հաստատել անձնական մակարդակում»,- ընդգծել է Նոդան: Ռուս և ճապոնացի առաջնորդների երկկողմ հանդիպումը դեռևս գտնվում է համաձայնեցման փուլում։
Հարկ է նշել, որ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ նախագահ ընտրվելուց հետո պաշտոնական Տոկիոն բազմիցս առաջարկել է անցկացնել ռուս-ճապոնական բանակցություններ բարձր մակարդակի վրա:








































