Սիրիական ազգային խորհուրդը կոչ է արել ՄԱԿ-ին Սիրիա զինված խաղաղապահներ ուղարկել:
«Այն ժամանակ, երբ ռեժիմն ամենասարսափելի հանցագործություններն է իրականացնում սիրիական ժողովրդի դեմ, ՄԱԿ-ի դիտորդական առաքելության դադարի մասին որոշումը զարմանք է առաջացնում»,- ասվում է Սիրիական ազատ բանակի հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ դիտորդների աշխատանքի դադարեցումը ծառայում է «ռեժիմի քրեական հետաքրքրություններին և զրկում է սիրիական ժողովրդին պաշտպանության վերջին հնարավորությունից»: ՍԱԲ-ը կոչ է արել ՄԱԿ ԱԽ-ին անհապաղ միջամտել երկրում տիրող իրավիճակին:
Այսօր՝ ավելի վաղ սիրիական ընդդիմությունը քննադատել էր դիտորդական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ ՄԱԿ-ի որոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ-ի դիտորդական խմբի ղեկավար Ռոբերտ Մուդը հայտարարել էր խմբի աշխատանքների դադրեցման մասին` կապված Սիրիայում աճող բռնության հետ: Նա հայտարարել էր, որ սա վերջին ազդանշանն է, որ Քոֆի Անանի ծրագիրը չի գործում:
Սիրիայի իշխանությունների և ընդդիմության հակամարտությունը շարունակվում է 2011 թ. մարտից: Այս ընթացքում, ըստ ՄԱԿ–ի տվյալների, արդեն զոհվել է ավելի քան 12 հզ մարդ:





































