Լեհ բարձրաստիճան դիվանագետ և զինվորական Սլավոմիր Պետելիցկին հունիսի 16-ին հրազենային վնասվածքներով մահացած է գտնվել իր ավտոտնակում:
NewsBalt հրատարակության տեղեկատվության համաձայն` գեներալը կյանքին վերջ է դրել ինքնասպանությամբ:
Ոստիկանությունը հաստատել է գեներալի մահվան մասին լուրը: Նրա մարմինը հայտնաբերել է ընտանիքի անդամներից մեկը:
Ոստիկանությունը և դատախազության աշխատակիցները պարզում են մահվան հանգամանքները:
Նշենք, որ գեներալ Սլավոմիր Պետելիցկին զբաղեցրել է հատուկ նշանակության զորքերի ղեկավարի պաշտոնը: Նա 66 տարեկան էր:











































