Ինչպես հաղորդեցին ԱԻ նախարարությունից` հունիսի 17-ին, ժամը 08.20-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 04.00-ի սահմաններում Շիրակի մարզի Բավրա գյուղի բնակիչ Իշխան Մուրադյանին պատկանող անասնագոմում գայլերը հոշոտել են 7 մանր եղջերավոր անասուն (ոչխար):





































