Facebook-ը համաձայնվել է 10 միլիոն դոլար վճարել` հարթելու համար դատական խնդիրը, ըստ որի` ընկերությունը մեղադրվում էր օգտատերերի անունները, նկարները վերահսկելու իրավունքները ոտնահարելու մեջ:
Տեղեկությունը հայտնի է դարձել դատական փաստաթղթերի միջոցով, որոնք հրապարակվել են հանգստյան օրերին:
Ինչպես հաղորդում է IBNcom-ը, դատական հայցով, որը ներկայացվել է ընկերության 5 անդամների կողմից, մեղադրվում է Facebook-ը` հայտնելով, որ ընկերությունը հրապարակել է տեղեկատվություն այն մասին, թե մարդկանց ինչ գովազդներ են դուր գալիս Sponsored Stories-ում` առանց վճարելու այդ մարդկանց:








































