Բանգլադեշում 300 կարի գործարաններ շաբաթ օրը հարկադրաբար դադարեցրել են իրենց աշխատանքը աշխատակիցների բողոքների պատճառով, ովքեր պահանջում են աշխատավարձի բարձրացում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Վերջին մի քանի օրերին երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք երբեմն վերածվում են անկարգությունների և աշխատողների ու ոստիակնության միջև բախումների: Այն բանից հետո, երբ գործարանի սեփականատերերի բանակցությունները ցուցարարների հետ ձախողվել էին, գործարանները փակելու մասին որոշում էր կայացվել:
Երկրի իշխանությունները, որտեղ տեքստիլի արտահանումը պետական բյուջեի եկամտի զգալի մասն է կազմում, չեն բացառել, որ կարող են ավելի խիստ միջոցներ կիրառել ցուցարարների դեմ:
Աշխատողների հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է: 2010թ. նրանց արդեն հաջողվել է աշխատավարձը բարձրացնել մոտ երկու անգամ` հասցնելով 37 դոլարի: Այդ ժամանակ ցույցերն ուղեկցվել էին զանգվածային անկարգություններով:











































