Երկու երեխա է մահացել «Կարլոտա» փոթորիկի հետևանքով, որը վրա է հասել Մեքսիկական ծովափին:
Տեղի իշխանությունների տվյալներով` երկու անչափահասներ մահացել են, երբ փոթորիկը քանդել է նրանց տունը Օահակա նահանգի Պլումա քաղաքում: Մահացել են 13 և 7 տարեկան աղջիկները, նրանց մայրը ծանր վնասվածքներ է ստացել:
Օահակայի կառավարությունը մոտեցող փոթորկի հետ կապված ամենաբարձր վտանգի աստիճան է հայտարարել:
Ներկայումս «Կարլոտան» կորցնում է ուժգնությունը և արագությունը, որը հասնում է 75 կմ/ժ:
Սովորաբար փոթորիկների շրջանը Խաղաղ օվկիանոսի այս հատվածում սկսվում է նոյեմբերի կեսերին: Այս տարի կանխատեսվում են 13 տրոպիկական ցիկլոններ, որոնք կարող են փոթորիկ առաջացնել:







































