Լոնդոնի Associated Press գործակալության նախկին գլխավոր խմբագիր Կարո Կրիլը կգլխավորի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գործակալությունը:
«Նոր ղեկավարի նշանակմամբ Associated Press-ը կստանա տարածաշրջանի ավելի լրացված և համաձայնեցված լրատվություն»,- համարում է Կրիլի գործընկեր Associated Press-ի Նյույորքյան գործակալության ղեկավար Ջոն Դանիշևսկին:
Կրիլը կաշխատի մոսկովյան բյուրոյում և կղեկավարի Ուկրաինայում, Ղազախստանում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում աշխատող տասնյակ լրագրողների:
Կարո Կրիլը, որը գործակալությունում է աշխատում 1995-ից, երկու տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան:










































