ԱՄՆ Այդահո նահանգում ավիաշոուի ժամանակ սպորտային ինքնաթիռը ընկել է գոլֆի դաշտի վրա, ինչի հետևանքով օդաչուն վնասել է թևը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել ուրբաթ Legacy Air Show ավիաշոուի ժամանակ: Շոուի կազմակերպիչներից Բրեդ Դեբոուի խոսքերով՝ ցուցադրական թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչը խափանվել է: Օդաչուին հաջողվել է ինքնաթիռը հեռացնել հանդիսատեսի տրիբունայից, և այն ընկել է ոչ հեռու գտնվող գոլֆի դաշտում:







































