Բրիտանացի առաջատար կոմպոզիտորներից մեկը` Take That խմբի մասնակից Գերի Բառլոուն, ստացել է Բրիտանական կայսրության շքանշան` Բուքինգհեմյան պալատում Էլիզաբեթ 2-րդի գահակալման 60-ամյակին նվիրված համերգի կազմակերպման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, տեղեկացրել են բրիտանական կառավարության մամլո գրասենյակից:
Համաձայն հունիսի 15-ի գիշերը հրապարակված պետական մրցանակների ցուցակի, որով թագուհին ամեն տարի մրցանակներ է շնորհում իր ծննդյան օրվա կապակցությամբ, Բառլոուն արժանացել է սպայական կոչման: Նրան մրցանակ է շնորհվել թագուհու պատվին կազմակերպված շոուի նախապատրաստական աշխատանքների համար, որը տեղի է ունեցել հունիսի 4-ին պալատում:
Բառլոուն շուրջ երկու տարի զբաղվում էր ներկայացումների բեմադրմամբ, որոնց մասնակցում էին բրիտանացի առաջատար երաժիշտներն ու ամերիկացի երգիչները` Շիրլի Բեսսիից ու Սթիվի Ուանդերից մինչև Փոլ Մակքարթնի ու Էլթոն Ջոն:
Անցած ամիսներին նա մի քանի անգամ այցելել է թագուհուն Վինձորի դղյակում, պատմել շոուի մասին:
Բացի այդ` նա կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Վեբերի հետ երգ (Sing) էր գրել` նվիրված Մեծ Բրիտանիայի թագուհուն:












































