Մուսուլմանների և բուդդիստների միջև բախումների հետևանքով Մյանմայի հյուսիսում մայիսի 28-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում սպանվել է 50 մարդ: «Ռոսբալտի» փոխանցմամբ` այս մասին տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ անկարգությունները տեղի են ունեցել Ռակխայն նահանգում` Մյանմայի և Բանգլադեշի սահմանին:
Երկրի իշխանությունները Ռակխայնում հայտարարել են արտակարգ դրություն:
Բախումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ մուսուլմանների վրա է հարձակվել զայրացած բուդդիստների մի խումբ` վրեժ լուծելով բռնաբարված ու սպանված իրենց հայրենակցուհու համար: Դրանից անմիջապես հետո Ռակխայնում սկսվել էին զանգվածային բախումներ, որոնք զուգակցվել են սպանություններով ու ավերածություններով:
Ռակխայն նահանգի բնակչության մեծ մասը բուդդիստներ են, այստեղ բնակվում է նաև իսլամադավան ռոխինջա ժողովուրդը (կրոնական ու էթնիկական փոքրամասնություն` Մյանմայում):







































