Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Լինդսի Լոհանը իր պրոդյուսերներին և երկրպագուներին դարձյալ ստիպել է նյարդայնանալ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, երեկ` հունիսի 15-ին, 25-ամյա դերասանուհուն անգիտակից վիճակում հայտնաբերել են Մարինա Դել Ռեյ քաղաքի (Կալիֆոռնիա նահանգ) Ritz-Carlton հյուրանոցի համարում:
Հիվանդանոցում բժիշկներն ախտորոշել են հյուծվածություն ու ուժեղ ջրազրկում:
Կարճատև հետազոտությունից հետո Լինդսին դուրս է գրվել հիվանդանոցից և, ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, ներկայում իրեն լավ է զգում:
Վերջին շաբաթվա ընթացքում դերասանուհին, որն իր կարիերայի մեծ մասն անցկացնում է պայքարելով ալկոհոլիզի ու թմրանյութերի կախվածության դեմ, արդեն երկրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում:
Հունիսի 8-ին նա հիվանդանոցում էր հայտնվել կալիֆոռնիական Սանտա-Մոնիկա քաղաքում տեղի ունեցած ավտովթարից հետո: Այդ ժամանակ նա ստացել էր թեթև վնասվածքներ:











































