Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ օգտակար կլիներ իսլամի մասին 60 գրքերի հեղինակ, թուրք մտածող Ֆեթհուլլահ Գյուլենի վերադարձը Թուրքիա.
«Մենք հայրենիք ենք հրավիրել Թուրքիայից դուրս գտնվող մեր բոլոր հայրենակիցներին, որոնք այս կամ այն պատճառով ստիպված են եղել լքել այն: Նախկինում էլ դրական վերաբերմունք ենք ցուցաբերել տվյալ հարցում: Մենք ամեն անգամ կրկնում ենք, որ Թուրքիայի ներսում նրանց ծառայությունը կլինի արդյունավետ»:






































