Նյու Յորքի Sothbey’s աճուրդների տան կողմից 374 հազար դոլարով վաճառվել է Apple ընկերության առաջին համակարգիչը ։ Նշվում է, որ այն վաճառվել է երկու անգամ ավելի թանկ, քան նախատեսում էին աճուրդի կազմակերպիչները։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Այս մոդելն առաջին անգամ վաճառքի է հանվել 1976թ.-ին։ Գնորդը ցանկացել է մնալ անհայտ։ Վաճառվող համակարգչում եղել են նրա պրոցեսորը, ստեղնաշարը, հիշողության կրիչները, մարտկոցները և այլ հիմնական մասեր։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Apple-ի առաջին համակարգիչներից աշխարհում մնացել է միայն 50 օրինակ, որոնցից աշխատում են ընդամենը 6-ը։








































