Աֆղանստանը, Իրանը և Սիրիան կդառնան ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի առաջիկա բանակցությունների հիմնական թեմաները: Այս մասին, ինչպես գրում է Ria Novosti-ն, ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
Առաջնորդների երկկողմ հանդիպումը տեղի կունենա մի քանի օր անց` Մեքսիկայում «Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
Իր հերթին ռազմավարական հաղորդակցման հարցով ազգային անվտանգության խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ G20-ում Օբամայի ծրագրի մասին պատմելիս հայտնել է, որ ԱՄՆ նախագահի հանդիպումը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Մեքսիկայում տեղի կունենա երկուշաբթի առավոտյան:










































