Հնդկաստանի ֆինանսների նախարար Պրանաբ Մուհերջին «Միացյալ պրոգրեսիվ դաշինք» կոալիցիայի կողմից առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը: Այդ պատճառով 77-ամյա նախարարը, ով վերջին շրջանում ենթարկվել է խիստ քննադատության, հունիսի 24-ին կլքի իր ներկայիս պաշտոնը:
Այս մասին հայտնի է դարձել երկրի վարչապետ Մանմոհան Սինգխայի նստավայրում «Միացյալ պրոգրեսիվ դաշինքի» առաջնորդների հանդիպման ժամանակ: Կոալիցիայի նախագահ Սոնի Գանդիի խոսքերով՝ Մուհերջիի թեկնածությունը լայն աջակցություն է ստացել: Դեռ հայտնի չէ, թե ով կհաջորդի նրան ֆինանսների նախարարի պաշտոնում:
Հնդկաստանում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային նպատակների համար է ծառայում, և նախագահը մեծ իշխանություն չունի՝ ի տարբերություն վարչապետի ու նախարարների կաբինետի։ Նախագահն ընտրվում է խորհրդարանի երկու պալատների, ինչպես նաև՝ առանձին նահանգների օրենսդիր իշխանությունների կողմից:
Մուհերջիին վերջին ամիսներին քննադատում էին երկրի տնտեսությունը վատ ղեկավարելու մեջ:
Պրանաբ Մուհերջին իր քաղաքական կարիերան սկսել է 1969 թվականին, իսկ 1982 թվականին առաջին անգամ գլխավորել է Հնդկաստանի ֆինանսների նախարարությունը:








































