Չնայած Վատիկանի դժգոհությանը, Թագավորական հասարակության ակադեմիան կոչ է արել վերարտադրողական առողջության ծառայությունները ազատ դարձնել:
Աշխահի 105 գիտական ակադեմիաներ, այդ թվում՝ Թագավորական հասարակության ակադեմիան, նախազգուշացրել են աշխարհի առաջնորդներին, որ բնակչության աճի և գերսպառողականության վրա ազդելու փորձերի ձախողումը կհանգեցնի մարդկության կեցության համար աղետալի հետևանքների:
Հարավային Աֆրիկայի, Լատվիայի, Ճապոնիայի, Նիկարագուայի, Բոլիվիայի և Միացյալ թագավորության գիտնականների խումբը համատեղ հայտարարություն են ընդունել հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ՄԱԿ-ի կայուն զարգացման Rio +20 գագաթնաժողովին ընդառաջ:
Գիտնականները կոչ են անում ոչ միայն նվազեցնել սպառումը, այլև դանդաղեցնել բնակչության աճը և հիմնական ուշադրությունը զարգացող երկրներում կենտրոնացնել կանանց ու աղջիկների կրթության վրա:
«Քաղաքական և բարոյագիտական հարցերը օրակարգից վաղուց հանել են բնակչության աճի և սպառողականության կարգավորման հարցերը: Դրանք մեծ ուշադրություն պահանաջող հարցեր են»,- նշել է Royal Society-ի պրոֆեսոր Չարլզ Գոդֆրին:
Գիտնականները զայրացնում են Վատիկանին: Վերջինս սպառնում է արգելափակել բոլոր քայլերը, որոնք ուղղված են վերարտադրողականության կենտրոններ ազատ մուտք տրամադրելուն : Վատիկանը բազմիցս է բացասական դիրքորոշում արտահայտել հակաբեղմնավորիչների և աբորտների նկատմամբ:
Համատեղ հայտարարությունում նշվում է, որ իշխանությունների արագ կողմնորոշման դեպքում, մարդկանց բարեկեցությունը բարելավելը հնարավոր կլինի:
Մի շարք զարգացող երկրներ դժգոհություն են արտահայտել՝ ասելով, որ իրենց աճող միջին դասը իրավունք ունի սպառել այնքան, որքան արևմտյան հասարակությունները:











































