Էլեկտրոնիկայի Kogan ավստրալական ինտերնետ- խանութը լրացուցիչ հարկ է սահմանել Internet Explorer 7 բրաուզերից օգտվողների համար: Այս մասին հայտնում է The Register-ը:
Հարկի չափը կազմում է գնման արժեքի 6,8 տոկոսը: Խանութը հարկը դիտարկում է որպես փոխհատուցում այն ջանքերի, որոնք ծախսվել են, որ կայքը նորմալ արտացոլվի հին բրաուզերում:
Օգտատերերին դրամահավաքի մասին տեղեկացվում է առանձին պատուհանում: Նրանց ծանուցվում է, որ կարող են հարկից խուսափել, եթե սկսեն ժամանակակից բրաուզերից օգտվել: Հաղորդագրոթյունը սկսվում է այսպես. «Հավանաբար դուք 5 տարի կոմայի մեջ եք եղել…»: Internet Explorer 7 բրաուզերը տեղադրված է օգտատերերի 3 տոկոսի մոտ:
Internet Explorer 7-ը թողարկվել է 2006-ի հոկտեմբերին: Դրանից հետո Microsoft-ը շուկա է բաց թողել 8-րդ և 9-րդ տարբերակները և ներկայացրել 10-րդի փորձնական տարբերակը:












































