Սինգապուրի ազգային համալսարանի տարածքում հայտնվել է գազավորված ընպելիքներով արտասովոր ապարատ: Արտաքնապես այն ոչնչով չի տարբերվում սովորական ավտոմատներից, բացի գրառումից՝ «Գրկի՛ր ինձ»: Ինչպես գրում է Kedem-ը, մեկ շիշ կոլա ցանկացողները ոչ թե պետք է մետաղադրամ գցեն ավտոմատի մեջ, այլ գրկեն նրան:
«Բաց երջանկություն» անվանմամբ Coca Cola-ի նոր նախագծի նպատակը երիտասարդների շրջանում դրական հույզերի տարածումն է: Ուսանողների շրջանում այն մեծ աշխուժություն է առաջացրել:







































