ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերքել է այն լուրերը, որ Ռուսաստանն արևմտյան երկրների հետ բանակցություններ է վարում Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի հնարավոր հրաժարականի և երկրում իշխանության փոխանցման հարցով, հաղոդում է RBK-ն: Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի այն հայտարարությունը, որ Մոսկվան իբր մասնակցում է նման երկխոսության:
«Այսօր ես ինչ-որ լուրեր եմ լսել, թե Նուլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկում են Սիրիայում երկրի նախագահ Ասադի հրաժարականից հետո քաղաքական իշխանության փոխանցման հարցը: Դա ճիշտ չէ: Մենք չենք կարող որոշել սիրիացի ժողովրդի փոխարեն»,- ասել է Լավրովը:












































