Խորվաթիայի լրատվամիջոցները հայտնում են ֆուտբոլի 22-ամյա խորվաթ երկրպագուի մահվան մասին: Տեղեկությունների համաձայն`դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ երկրպագուները նշել են Խորվաթիայի հավաքականի` Իտալիայի ընտրանու հետ խաղում ոչ-ոքին:
Երիտասարդն ընկել է ավտոմեքենայի լուսամուտից և հարվածել գլուխը: Բժիշկներն անմիջապես դեպքի վայր են հասել, սակայն անգամ արագ բժշկական միջամտությունը չի փրկել երիտասարդի կյանքը: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտում:








































