Կոլումբիայի կոնգրեսը ընդունել է օրինագիծ, որը հիմքեր է ստեղծում ձախ արմատական ապստամբական խմբավորումների հետ բանակցությունների համար:
Փաստաթղթի համաձայն` այդ շարժման անդամների նկատմամբ կարող են կայացվել մեղմ դատավճիռներ, եթե ընդունեն իրենց մեղքը, հանձնեն զենքն ու պատրաստակամություն հայտնեն փոխհատուցում վճարել տուժածներին:
Օրինագիծը կգործի նաև FARC-ի զինյալների ու «Ազգային ազատագրական բանակի» անդամների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Օրինագիծը չի վերաբերում զինված խմբերին, թմրամիջոցի առևտրով զբաղվողներին:
Սա կոլումբական կառավարության առաջին փորձն է` սկսել բանակցություններ, որպեսզի վերջ տրվի ներքին զինված հակամարտությանը, որն սկսվել է դեռ 1960-ականներից:
Մինչև 2010թ. Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի իշխանության գալը, երկրի ղեկավարությունը սկզբունքորեն հրաժարվում էր ապստամբների հետ բանակցություններից:







































