Սննդամթերքի և դեղանյութերի որակի վերահսկման ԱՄՆ վարչությունը (FDA) կոչ է արել ամերկյան շուկայից հավաքել Հարավային Կորեայից ներկրված ծովամթերքները, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդու առողջությանը: Ինչպես նշում է Reuters-ը, դրանցում հայտնաբերվել են մարդու կղանքի հետքեր, ինչը կարող է վկայել դրանցում «նորովիրուսի» առկայության մասին, որն առաջացնում է ստամոքսաաղիքային հիվանդություններ:
Հստակեցվում է, որ խոսքը կորեական ոստրեների, միդիաների, խեցեմորթների, ինչպես նաև ձկնկիթի մասին է: Նախազգուշացումը վերաբերում է ինչպես թարմ, այնպես էլ պահածոյացված և այլ մեթոդներով մշակված ծովամթերքներին:
Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ում Հարավային Կորեայի դեսպանատանը դեռևս չեն մեկնաբանել FDA-ի հայտարարությունը:









































