Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը վստահ է, որ իր թիմը խմբից դուրս գալու հնարավորություն ունի` անգամ Խորվաթիայի ընտրանու հետ հանդիպմանը ոչ-ոքի խաղից հետո:
«Ամբողջ հանդիպման ընթացքում հաղթանակի էինք ձգտում: Մեզ հաջողվեց լավ խաղ ցուցադրել, սակայն խորվաթները օգտվեցին իրենց ընձեռնված պահից և գրավեցին իմ պաշտպանած դարպասը: Չնայած այդ փաստին՝ ես գոհ եմ մեր թիմի պաշտպանների գործողություններից:
Վստահ եմ, որ դուրս կգանք խմբից: Բարցալին ամբողջովին ապաքինվել է և արդեն հաջորդ խաղին կարող է օգնել մեր թիմին»,- դարպասապահի խոսքերն են մեջբերում իտալական լրատվամիջոցները:








































