Թուրքիայում ռազմական լրտեսությունը բացահայտելուն ուղղված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 49 ռազմական սպա:
Թուրքական Today’s Zaman թերթի տեղեկացմամբ` նախապես ձերբակալության հրաման էր տրվել 51սպայի համար, որոնցից ձերբակալվել են 49-ը:
Լրտեսությունը բացահայտելուն ուղղված գործողությունները միաժամանակ սկսվել են 16 շրջաններում: Ձերբակալվածները, ըստ տեղեկությունների, բարձր պաշտոններ են զբաղեցնում տարբեր ռազմական հաստատություններում: Նրանք մեղադրվում են դավադրության, անօրինական ճանապարհով ռազմական տեղեկություններ ձեռք բերելու մեջ:
Հաղորդվում է որ նրանք իրենց մտադրություններն իրականացնելու համար օգտագործել են մարմնավաճառներին, որոնք կարողացել են տեղեկություններ իմանալ բարձրաստիճան պաշտոնյաներից:







































