Հինգշաբթի օրը դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերի բնակարանում, որը գտնվում է Նյու Յորքում, տեղի է ունեցել հանգանակություն, որից ստացված հասույթը կուղղվի նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզչությանը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Այս միջոցառմանը ներկա են եղել նաև դերասանուհիներ Մերիլ Սթրիփը և Օլիվիա Ուայլդը, ինչպես նաև հայտնի ամսագիր Vogue-ի ամերիկյան տարբերակի խմբագիր Աննա Ուինթուրը։ Հայտնի է, որ այս երեկույթին այցելել է նաև նախագահ Բարաք Օբաման։
Այս դերասանուհիներն ավանդաբար աջակցում են դեմոկրատներին, որի անդամ է նաև գործող նախագահը։ Նրանք պնդում են, որ հանրապետականները կտրված են կյանքից և իրականում չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում սովորական ամերիկացիների հետ։