Monday, 08 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը
20:45
ՊՍԺ-ի երկրպագուն Բուդապեշտը շփոթել է Բուխարեստի հետ և բաց թողել ՉԼ եզրափակիչը
19:00
Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալներ է նվաճել փոքր երկրների ԵԱ-ում
15:15
Կարեն Խաչանովը ավարտեց մրցելույթները «Ռոլան Գարոս»-ում
11:30
Սամվել Ազիբեկյանը 4-8-րդ տեղերն է բաժանել միջազգային շաշկու կայծակնային ժամանակակարգով խաղի մրցաշարում

Անգլիայի առաջնություն. Գոլառատ, սենսացիաներով հարուստ 26-րդ տուր

Հանգստյան օրերին կայացավ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանի ամենաարդյունավետ տուրը. 43 գնդակ 10 խաղում:

Կենտրոնական հանդիպումն անկասկած տեղի ունեցավ Լոնդոնի «Սթենֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսի»-ն ընդունել էր «Լիվերպուլ»-ին: Հանդիպումը հետաքրքիր էր ոչ միայն այն պատճառով, որ միմյանց դեմ խաղում էին երկու գերակումբներ, որոնք բոլորովին վերջերս են լավ մարզավիճակ ձեռք բերել, այլև այսօր «Ազնվականներ»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Ֆերնանդո Տորեսն, ով դեռ երկու տուր առաջ հանդես էր գալիս «Լիվերպուլ»-ի մարզաշապիկով: Հավասար և բավական լարված պայքարում անցած խաղում ամեն ինչ վճռեց Աբրամովիչի թիմի պաշտպունների գործած մեկ կոպիտ սխալը, ինչից վարպետորեն օգտվեց «Կարմիրներ»-ի պորտուգալացի կիսապաշտպան Ռաուլ Մերեյլեշը: Այս հաղթանակից հետո «Լիվերպուլ»-ը բարձրացավ վեցերորդ հորիզոնական:

Կիրակի օրը կայացած մյուս հանդիպումը նույնպես ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով: Ավրաամ Գրանտի «Վեսթ Հեմը» զիջեց «Բիրմինգհեմ»-ին և նահանջեց մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական:

Դե իսկ այն, ինչի ականատեսը եղանք շաբաթ օրը, թերևս դեռ երկար չենք տեսնի:
«Նյուքասլ»-«Արսենալ»` 4:4: Այս հանդիպման արդյունքը կարող էր նաև սենսացիոն չհամարվել, եթե Արսեն Վենգերի սաներն արդեն 3-րդ րոպեին 0:2, իսկ 26-րդին 0:4 հաշվով հաղթելիս չլինեին (Ուոլքոթ 1”, Ջուրու 3”, վան Պերսի 10”, 26”): Դեռ առաջին խաղակեսում «Զինագործներ»-ը կարող էին ևս 4 գնդակ ուղարկել Սթիվեն Հարփերի դարպասը. նպաստավոր դիրքերից վրիպեցին նույն վան Պերսին, Ֆաբրեգասն ու Արշավինը: Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ամեն ինչ սկսվեց Աբու Դիաբիի ստացած կարմիր քարտից հետո: Առաջին պատասխան գնդակը տանտերերը խփեցին 67-րդ րոպեին` մրցավարի նշանակած կասկածելի 11 մետրանոց հարվածից: 8 րոպե անց Բեսթը դարձավ իր թիմի երկրորդ գոլի հեղինակը: Եվս 8 րոպե հետո «Նյուքասլ»-ին կրկին օգնության հասավ հանդիպման գլխավոր մրցավար Ֆիլ Դաուդը, ով երկրորդ անգամ կասկածելի 11 մետրանոց նշանակեց լոնդոնցիների դարպասին: Ինչպես և առաջին դեպքում, Բարթոնի հարվածն անվրեպ ստացվեց: Հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Տիոտեն: Իհարկե, մրցավարն օգնեց Ալան Փարդյուի սաներին, բայց «Նյուքասլ»-ն արժանի էր այս մեկ միավորին, թեկուզ միայն ցուցաբերած կամքի համար:

Նույն օրը ևս մեկ խաղում 8 դարպասի գրավում արձանագրվեց. «Էվերտոն»-ը, որը 65-րդ րոպեին 2:3 հաշվով պարտվում էր «Բլեքփուլ»-ին, հանդիպման ավարտին մնացած 25 րոպեում կարողացավ 3 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակ տարավ 5:3 հաշվով: Տանտերերի կազմում չորս գոլի հեղինակ դարձավ Լուիս Սահան, ով Թիերի Անրիից հետո դարձավ երկրորդ ֆրանսիացին, ում հաջողվեց պոկեր ձևակերպել Անգլիայի առաջնությունում:

Ամենաանսպասելի արդյունքը գրանցվեց «Վուլվերհեմփթոն»-«Մանչեթեր Յունայթեդ» խաղում: «Կարմիր սատանաներ»-ն այս մրցաշրջանում կրեցին իրենց առաջին պարտությունը և այն էլ մրցաշարային աղյուսակը եզրափակող «Վուլվերհեփթոն»-ից: Հանդիպման 3-րդ րոպեին հաշիվը բացեց Նանին: Ընդամենը յոթ րոպե անց «Գայլեր»-ի պաշտպան Ջորջ Էլոկոբին հավասարեցրեց այն, իսկ 40-րդ րոպեին տանտերերի հարձակվող Քեվին Դոյլն առաջ մղեց իր թիմին: Մինչև հանդիպման ավարտն Ալեքս Ֆերգյուսոնի սաներն այդպես էլ չկարողացան ճեղքել «Գայլեր»-ի խիտ պաշտպանությունը` «Վուլվերհեփթոն»-«Մանչեթր Յունայթեդ»` 2:1:

«Մանչեսթեր Սիթի»-ն, Տևեսի հեթ տրիկի շնորհիվ, 3:0 հաշվով պարտության մատնեց «Վեսթ Բրոմվիչ»-ին:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Տոտենհեմ»-«Բոլթոն»` 2:1, «Սթոուք»-«Սանդերլենդ»` 3:2, «Ասթոն Վիլլա»-«Ֆուլհեմ»` 2:2, «Ուիգան»-«Բլեքբըրն»` 4:3:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում