Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել Աթենքին տրամադրել եվրոպական կառուցվածքային ֆոնդեր` Հունաստանի տնտեսական աճը խթանելու համար:
«Եվրոպան պետք է իր պարտքը կատարի Հունաստանի տնտեսական աճի հանդեպ: Ես ելույթ եմ ունեցել և կարծում եմ, որ կարող ենք համաձայնության գալ այս հարցի շուրջ` Հունաստանին շուտափույթ տրամադրել կառուցվածքային ֆոնդեր, որպեսզի դա նպաստի երկրի տնտեսական աճին»,- հայտարարել է Օլանդը՝ Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ հույները պետք է կրկին հաստատեն իրենց հակվածությունը եվրոյին և դրա հետ մեկտեղ հավատարիմ մնան իրենց պարտավորություններին:
«Մենք վստահում ենք հույներին, հույն ժողովուրդը վստահում է եվրոպացիներին, բայց միևնույն ժամանակ ամեն մեկը պետք է կատարի իր պարտականությունները»,- հայտարարել է Օլանդը:











































