Այսօր հաստատվել է, որ Եվրոպայի ամենահին քարնձավային արվեստի նմուշն առնվազն 40800 տարվա պատմություն ունի:
Daily Mail-ը հաղորդում է, որ հյուսիսային Իսպանիայում հայտնված նկարներն առաջին անգամ ուսումնասիրության են ենթարկվել. պարզվել է դրանց ստեղծման տարեթիվը և բացահայտվել է, որ Եվրոպայում արվեստն առաջացել է 10000 տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր նախկինում:
Սա նշանակում է, որ նկարներն, ամենայն հավանականությամբ, ստեղծվել են տարածքում առաջին անգամ հայտնված մարդկանց կողմից:
.














































