Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հենց Արզաքանցյանները ոտքները քաշել են ռեստորանից, Ալբերտին պատիվ են տվել

Հենց Արզաքանցյանները ոտքները քաշել են ռեստորանից, Ալբերտին պատիվ են տվել, հետո «պատին» տվել` հակաճառելու համար… Եվ քյավառցիների տրամադրությունն այնքան լավ է եղել, որ չեն իմացել ու չեն միջամտել: Վերջում են հասել, երբ Ալբերտն արնաշաղախ, անգիտակից ընկած է եղել, ատամները` շնչափողում ու ստամոքսում… Բայց հասցրել են տեղափոխել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք…

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչներ Ալբերտ Ղարիբյանը, Լևոն Զախարյանը, Արամ և Բաբկեն Արզաքանցյանները, Կարեն Տոնոյանը, Դավիթ Գոզեյանը 2011 թ. մայիսի 21-ին, երեկոյան միասին գնացել են Գավառ քաղաքում գտնվող «Բերկուտ» ռեստորան: Այնտեղ նրանց է միացել նաև Արսեն Խաչիկյանը: Նստել են ռեստորանի ընդհանուր սրահում և գինի ու ուտելիք պատվիրել: Մոտ կես ժամ հետո Արամ Արզաքանցյանն իր ավտոմեքենայով ազգական Բաբկենին տուն է տարել, իսկ մյուսները մնացել են ռեստորանում` ժամանակ անցկացնելու: Զրույցի ընթացքում 21-ամյա Լևոնն ասել է, թե Գավառ քաղաքի «Կաբելի դար» կոչվող թաղամասի բոլոր աղջիկներն անբարոյական են: Ալբերտն էլ, իմանալով, որ այնտեղ նաև բարոյական աղջիկներ կան, ասել է` ինչո՞ւ է Լևոնը բոլորին «բ.զ» անվանում, իր բարեկամներն ու էլի շատ աղջիկներ են բնակվում այդ թաղամասում, որոնք բարոյական են: Բայց Լևոնը կամ չի համոզվել, կամ չի ցանկացել, որ որպես տղա` իրեն «սխալ հանեն», ու ինչ է արել. արհամարհելով ռեստորանի այցելուներին` «ցանկացել է» ապացուցել, որ «Կաբելի դարում» տնական աղջիկ չկա: Բայց դրա համար ոչ թե աղջիկներին է շարք կանգնեցրել, խոսեցրել ու «փորձել», այլ համոզելու կարճ ճանապարհն է ընտրել. Աբոյին ասել է. «Դու էդքան տղա ես դարձել, որ իմ խոսքին խոսք ես բերում` հակաճառո՞ւմ: Եթե ասում եմ, ուրեմն այդպես է»: Ալբերտը կրկին ճշտել է` «իմ բարեկամներին է՞լ ես «բ.զ» անվանում»: Լևոնը սկզբում հանգիստ պատասխանել է, որ եթե ասում է, ուրեմն դա այդպես է, իսկ հետո գոռալով` 10-15 րոպե շարունակել է համոզել: Բայց տեսնելով, որ չի համոզվում, էլի հակաճառում է, արհամարհական ձևով երկու մատներով բռնելով Ալբերտի հագուստից` նրան ռեստորանից դուրս է հանել և հենց մուտքի դռան մոտ, աստիճանահարթակի վրա հայհոյանքներ տալով` բռունցքներով հարվածել է Ալբերտին` վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Իսկ երբ նկատել է, որ ընկերները մոտեցել են Ալբերտին, հեռացել է և փորձել փախչել` Մոսկվա:
Կատարած հանցանքի համար Լևոն Զախարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու համար: Սակայն դատարանում Լևոնը չի ընդունել մեղքը և ցուցմունքում նախ նշել է, որ քյավառցուն «անհարիր» պահվածքով է սկսել դեպքի օրը. մայիսի 21-ին Այրիվանքից տղերքով եկել են Բերկուտ: Տղերքը խմել են, իսկ ինքը չի խմել, «ստից» բաժակը վերցրել, տարել է բերանի մոտ, որ չնեղանային: Խոսակցություն է եղել մի աղջկա մասին: Լևոնի պատմելով` տուժողը հարբած վիճակում հարցրել է` «ինչի՞ ես հորեղբորս աղջկան բան ասում», ինքն էլ ասել է` քո հորեղբոր աղջկա հետ ինչ գործ ունեմ, որ մի հատ էլ բան ասեմ: Հետո տուժողը բերել-մատներն էր ճտճտացրել դեմքի մոտ, իսկ հետո իրեն կանչել է դուրս: Տուժողն ասել է` պիտի ներողություն խնդրես հորեղբորս աղջկան բան ասելու համար: Ինքն էլ ասել է. «գժվե՞լ ես, ես քո հորեղբոր աղջկա հետ ինչ գործ ունեմ, որ ներողություն խնդրեմ»: Սկսել են քաշքշել, կախվել է շորերից և սկսել ճղել: Այնուհետև բրթել է և ասել. «հանգստացի, ի՞նչ ես անում, դոշերս թող», ըտենց գնդիգլոր ընկել է: Այնուհետև քաշվել է մի կողմ` մինչև տղերքը եկել, վերցրել են, դրել մեքենան ու տարել: Հետո գնացել է տուն, ասել` շուտ արեք, «պասպորտը» տվեք: Վերցրել է անձնագիրը և շորերը, զանգել է Մոսկվա. պետք է փող ուղարկեին, հետաձգվում էր, որոշել է ինքը գնալ ու փող բերել, որովհետև որ հիվանդին մտցնում են հիվանդանոց, դա արդեն փող է: Գնում էր Մոսկվա, որ փող վերցնի, ետ գա, գնացել, նստել է տաքսի ու շարժվել Երևան: Հասել է օդանավակայան, հաշվառումն անցել, սակայն ոստիկանները բռնել ու բերել են հարազատ Գավառի բաժին:
Ու թեև Լևոնը դատարանում չի ընդունել առաջադրված մեղադրանքը և ասել է, որ իրեն դատապարտեն իր կատարածի համար, այդուհանդերձ` Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր է ճանաչել:

Տուժող Ալբերտ Ղարիբյանն էլ ցուցմունք է տվել, որ մայիսի 21-ին ինքն ու ընկերները որոշել էին գնալ Այրիվանք, քանի որ հաջորդ օրը քննության էին: Արամ Արզաքանցյանը խանութից գինի ու թխվածք է վերցրել, և նրա «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով գնացել են եկեղեցի, մոմ վառել, գինի են խմել, ինքն ընդամենը մեկ բաժակ գինի է խմել, և ընկերներով նորմալ, առանց վիճաբանելու ժամանակ են անցկացրել: Հետո եկել են Բաբկեն Արզաքանցյանն ու Լևոն Զախարյանը, վիսկի են բերել, և երեկոյան բոլորը միասին գնացել են «Բերկուտ» ռեստորան, որտեղ ինքը մի քանի կում գինի է խմել: Իսկ երբ աղջիկների մասին է խոսք բացվել, Լևոնը մի թաղի աղջիկների մասին ասել է, թե այդտեղ բոլորը անբարոյականներ են, ինչին ինքը հակաճառել էր… Մոտ 5-10 րոպե անց Լևոնն իրեն հանել է դուրս, բռնել վզից, խփել է պատին և ասել, որ կխեղդի: Այնուհետև խփել է քթին, կրծքավանդակին, դուրս գալուց խփել է պարանոցին, բռնել և խփել է պատին, հետո ասել է` կսպանի, իսկ դրանից հետո բան չի հիշում: Մի քանի օր հետո արթնացել է հիվանդանոցում և իմացել, որ կոտրվածքներ է ստացել: Ալբերտի հարազատները, մտերիմները բժշկից իմացել են, որ տղայի ծնոտը կոտրված է, հետո եկել է մասնագետ, և երկու ատամ են հանել շնչափողից, ասել են` ճակատը, քիթը կոտրված են, նաև` վզի հիմքը:

Այդուհանդերձ, դատարանը վճռել է` ամբաստանյալ Լևոն Արմենի Զախարյանին մեղավոր ճանաչել քր. օր.-ի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և դատապարտել ազատազրկման 5 տարի ժամկետով: Դատարանը միաժամանակ տուժողին իրավունք է վերապահել վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայց հարուցել:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել տուժողի ներկայացուցիչը և պահանջում է ավելի խիստ պատժի դատապարտել ամբաստանյալին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում