Հունիսի 14-ին, ժամը 19.59-ին կոտայքի մարզային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքում` նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում, փլուզվել է կիսաքանդ շինություն. կա զոհ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:








































