Իտալիայի ազգային խորհրդարանի Սենատը հինգշաբթի օրը հաստատել է ՄԱԿ առաքելության կազմում Սիրիա դիտորդներ ուղարկելու մասին դեկրետը: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
260 սենատորներ կողմ են քվեարկել փաստաթղթին, որը ենթադրում է 800 հազար եվրոյի տրամադրում այդ նպատակի համար:
Այժմ այս հարցի շուրջ պետք է արտահայտվի իտալական խորհրդարանի Պատգամավորների պալատը:











































