Երբ «Գրեմմի»–ի կազմակերպիչները լսեցին Ուիթնի Հյուսթոնի մահվան մասին մրցանակաբաշխությունից միայն 24 ժամ առաջ, նրանք անմիջապես փոխեցին ամբողջ ծրագիրը, ավելացրին կատարումներ և ամեն ինչ արեցին հարգելու համար երգչուհու հիշատակը, ով հանակարծ մահացել էր 48 տարեկանում։
Associated press-ը հաղորդում է, որ հաղորդավար LL Cool J-ն ասել է, թե Հյուսթոնի մահվանից հետո միջոցառումը վարելն իր կյանքի ամենաբարդ պահերից է եղել:
Նա որոշել էր սկսել աղոթքով, և կազմակերպիչները համաձայնել էին, թեև ոչ մի միջոցառում երբեք այդպես չէր սկսվել:
Այս և այլ վերջին պահին արված փոփոխությունները ներկայացված են նոր՝ A Death in the Family: The Show Must Go On վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել երկուշաբթի օրը:








































