Լիբիայում չեղյալ է համարվել երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին և նրա վարչակարգի գովաբանումն արգելող օրենքը, հաղորդում է Rosbalt գործակալությունը:
«Ժողովրդի անունից դատարանը ոչ սահմանադրական է համարել թիվ 37 օրենքը»,- ասվում է Լիբիայի Գերագույն դատարանի հայտարարության մեջ:
Ընթացիկ տարվա մայիսից Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը որոշեց, որ Քադաֆիի փառաբանման համար քրեական պատասխանատվություն է սպասվում:
Լիբիան 40 տարի գլխավորած Մուամար Քադաֆին գազանաբար սպանվեց 2011թ. հոկտեմբերի 20-ին իր հայրենի Սիրթ քաղաքում:





































