Եգիպտոսի սահմանադրական դատարանը մերժել է քաղաքական իրավունքների մասին օրենքում փոփոխությունները, որոնք ուղղված էին նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի համախոհներին քաղաքական կյանքից մեկուսացնելուն։ Այս մասին հաղորդում է Nile հեռուստաալիքը:
Այսպիսով, նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը, ով Մուբարաքի հրաժարականից առաջ գլխավորում էր կառավարությունը, կարող է շարունակել պայքարը նախագահական աթոռի համար:
Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 16-17-ը:
Հիշեցնենք, ապրիլի 9-ին Եգիպտոսի խորհրդարանը հաստատեց «Քաղաքական մեկուսացման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի Մուբարաքի օրոք 5 տարի կառավարությունում, ղեկավար մարմիններում, անվտանգությունում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք չեն կարող իրենց թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնում:









































