ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը կրճատի ռազմական ծախսերը, կաճի այլ երկրների կողմից հակամարտության վտանգը: Այս մասին, ինչպես հաղորդում է Fox News-ը, Դեմփսին հայտարարել է Սենատի՝ ռազմական հատկացումների հարցերով ենթակոմիտեի լսումներում:
Գեներալի խոսքերով՝ ռազմական բյուջեի լայնածավալ կրճատումների դեպքում ԱՄՆ-ի առավելությունն իր հակառակորդների նկատմամբ կկրճատվի, ինչը կստիպի վերջիններիս վերանայել իրենց քաղաքականությունը:
2011 թ. նման հայտարաությամբ հանդես էր եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Դեմփսիի հետ ելույթ ունենալով՝ Սենատի ենթակոմիտեի նիստին՝ Պանետան նշել է, որ բանակի ծախսերի կրճատմամբ կարող է մեկ տոկոսով ավելանալ գործազրկության մակարդակը:
Ռազմական բյուջեի կրճատումը կսկսվի 1913 թ. հունվարից: 10 տարվա ընթացքում նախատեսվում է այն նվազեցնել 500 մլրդ դոլարով: Այդքան լայնածավալ կրճատումների պատճառն այն է, որ 2011 թ. աշնանը Կոնգրեսում դեմոկրատները և հանրապետականները չկարողացան համաձայնության գալ բյուջետային ծախսերի շուրջ:








































