ԱՄՆ-ը ընդլայնում է հետախուզական գործողություններն Աֆրիկայում՝ ստեղծելով ոչ մեծ ավիաբազաների ցանց ահաբեկիչներին հետևելու համար: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը:
Պարբերականին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը ոչ մեծ ինքնաթիռներ է օգտագործում, որոնք ներկայացվում են որպես սովորական մասնավոր ինքնաթիռներ: Այդ ինքնաթիռներում սպառազինություն չկա: Այնտեղ տեղադրված են սենսորներ, որոնք գրանցում են շարժումը, այդ թվում՝ ինֆրակարմիր դիապազոնների վրա, գրանցում են ռադիոազդանշանները և բջջային հեռախոսների նշանները: Հիմնականում օգտագործվում են ոչ թե անօդաչու սարքեր, այլ օդաչուով ինքնաթիռները, որոնք քիչ ուշադրություն են գրավում, բացի այդ, ավելի էժան են շահագործման համար:
Գլխավոր գաղտնի ավիաբազան տեղադրված է Բուրկինա-Ֆասոյի մայրաքաղաքում՝ Ուագադուգուի միջազգային օդանավակայանում: Այնտեղից հսկողություն է իրականցվում Մալիի, Մավրիտանիայի և Սահարայի մի քանի այլ պետությունների վրա:
Թերթը գրում է, որ 2007 թ. Աֆրիկայում ստեղծվել է հետախուզության համար նախատեսված մոտ 10 ավիաբազա:
Աֆրիկայում ԱՄՆ հետախուզական գործողություններն ուժեղացել են վերջին մի քանի ամիսներին՝ «Ալ-Քաիդա»-ի դեմ պայքարի ակտիվացմանը զուգընթաց:







































