Բջջային հեռախոսներ և էլեկտրոնիկա արտադրող Nokia ընկերությունը մինչև 2013-ի ավարտը կհեռացնի 10 հազար աշխատակցի: Այս մասին ասված է ֆիննական ընկերության մամլո հաղորդագրությունում:
Ինչպես տեղեացնում է Bloomberg-ը, արտադրողը փակում է նաև անշահավետ դարձած մի քանի ձեռնարկություններ, ինչպես նաև կազատվի իր Գերմանիայի Ուլմե և Կանադայի Բարնաբի քաղաքներում գտնվող մասնաճյուղերից : Կրճատումների շնորհիվ ընկերությունը մտադիր է նախանշված ժամկետում 3 միլիարդ եվրո խնայել, որից մեկ միլիարդը կուղղվի Nokia-ի վերակառուցմանը:
Ներկա պահին Nokia-ի աշխատակիցների թիվը աշխարհում գերազանցում է 50 հազարը: Կրճատումներն իրականացվում են ընկերության զանգվածային կորուստների ֆոնին:
2012-ի առաջին եռամսյակի տվյալներով՝ Nokia-ի վնասը կազմել է 929 միլիոն եվրո, իսկ եկամուտը՝ 7,4 միլիարդ: Անցած տավա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ ընկերության հասույթը կրճատվել է 1/3-ով:







































