Գերմանացի ֆուտբոլիստ Մարիո Գոմեսը մեկնաբանել է Նիդերլանդների հավաքականի նկատմամբ տարած իր թիմի հաղթանակը: «Եվրո-2012»-ի B խմբի 2-րդ տուրի շրջանակներում Գերմանիայի ընտրանին 2:1 հաշվով առավելության հասավ Նիդերլանդների հավաքականի նկատմամբ, իսկ Գոմեսը դուբլի հեղինակ դարձավ:
«Հոլանդացիների դարպասն առաջին անգամ գրավելուց հետո ես վստահություն ձեռք բերեցի, ինչն ինձ օգնեց դուբլ ձևավորել: Գերմանական լրատվամիջոցներում իմ հասցեին բազմաթիվ քննադատություններ են արվում վերջին ժամանակաշրջանում. ես կարողացա արժանի պատասխան տալ իմ քննադատներին:
Նման խմբում 6 միավոր վաստակելը հիանալի արդյունք է: Մրցաշարի մեկնարկից առաջ մենք այդպես էլ նախատեսել էինք»,- ասել է Գոմեսը:









































